Այս զույգին ստեղծել է Աստված
Այս զույգին ստեղծել է Աստված հինդի՝ रब ने बना दी जोड़ी | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | կինոկատակերգություն[1][2], երաժշտական ֆիլմ[2][1][3], ռոմանտիկ ֆիլմ, դրամա և ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | դեկտեմբերի 12, 2008[2] և դեկտեմբերի 11, 2008[4] |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ադիտյա Ջոպրա[2][3][5] |
Պրոդյուսեր | Յաշ Չոպրա, Ադիտյա Ջոպրա և Շախրուխ Խան |
Սցենարի հեղինակ | Ադիտյա Ջոպրա |
Դերակատարներ | Շախրուխ Խան[3][5][6], Անուշկա Շարմա[3][5][6], Վինայ Պատհակ[3][6], Ռոշան Սեթ, Բիպաշա Բասու[6], Լարա Դատտա[6], Կաջոլ[6], Ռանի Մուքհերջի[6], Պրեիտի Զինտա[6], Մ․ Կ․ Ռաինա, Richa Pallod?[6], Karan Tacker?[6], Manmeet Singh?[6], Shonali Nagrani?[6] և Vivan Bhatena?[6] |
Օպերատոր | Ռավի Կ․ Չանդրան |
Երաժշտություն | Սալիմ-Սուլեյման |
Պատմվածքի վայր | Հնդկաստան |
Կինոընկերություն | Yash Raj Films |
Տևողություն | 167 րոպե |
Շահույթ | 29 914 469 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Այս զույգին ստեղծել է Աստված», բնօրինակ անվանումը՝ Rab Ne Bana Di Jodi, հինդի՝ रब ने बना दी जोड़ी — հնդկական սիրային կատակերգություն, ռեժիսոր Աձիտիա Չոպրա, նկարահանվել է հնդկերեն և թողարկվել է վարձույթի դեկտեմբերի 12-ին, 2008 թվականին։ Դրամարկղային հասույթը կազմել է 850 միլիոն ռուփի։ Նկարը զբաղեցրել է երկրորդ տեղը 2008 թվականին։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանիքի օրը Տաանի, զոհվում է նրա փեսացուն և նրա ծնողները, իսկ իր հայրը ընկնում է հիվանդանոց սրտի նոպայով։ Մահամերձ հայրը խնդրում է աղջկան ամուսնանալ իր նախկին ուսանողի Սուրինդերայի հետ, ով եկել էր այդ օրը նրա մոտ։ Տաանիան հուսահատվելով իրեն շատ հարազատ մարդկանց մահից համաձայնվում է։ Տոնելով հարսանիքը, հաջորդ օրը նորապսակները գալիս են Ամրիտսար քաղաք, որտեղ ապրում և աշխատում է Սուրինդերը։
Սուրինդերը սիրահարվում է Տաանիին առաջին իսկ հայացքից և նրան շատ է անհանգստացնում, որ նա ոչ մի կերպ չի կարողանում վերականգնել ապրած վիշտը։ Նա աշխատում է անել ամեն ինչ, իր ուժեր սահմանում, որպեսզի ուրախացնի կնոջը։ Նույնիսկ վճարում է նրա դասընթացների համար՝ ժամանակակից պարերի։
Հենց առաջին դասին Տաանի հանդիպում է Ռաջի հետ, ով դառնում է նրա գործընկերը։ Սկզբում նա չի առաջացնում նրա համակրանքը, քանի որ իրեն պահում է ազատ և նրան թվում է թե ֆլիրտ է։ Սակայն աստիճանաբար հասկանալով, որ Ռաջը հոգով անմեղ և ռոմանտիկ տղա է, Տաանիան ավելի ու ավելի է կապվում նրա հետ:մ Ռաջը սիրո առաջարկություն է անում և առաջարկում փախչել նրա հետ եթե նա երջանիկ չէ իր ամուսնու հետ։ Տաանիան կանգնում է դժվար ըտրության առջև։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լուրերի Սոնամ Կապուրը անցել է հարցազրույց և համարվում էր գլխավոր դերակատարողներից մեկը Տաանիայի դերի համար[7]։ Երգը «Haule Haule» նկարահանվել է երեք անգամ։ Շախրուխ Խանը մարմնավորել է իր պարային շարժումների մեծ մասը։ Ավելի ուշ նա ասեց, որ, իրեն անհարմար էր կրել կեղծամ և բեղ, այս երգը եղավ իր կարիերայի ամենապարզ նկարահանված կադրը։ Երգի պրիմերիան եղավ Շախրուխ Խանի ծննդյան օրը, նոյեմբերի 2-ին 2008 թվականի[8]։ Ֆիլմի գովազդի համար Yash Raj Films ստուդիան մշակել է երկողմանի պոստեր, որտեղ պատկերված է Տաանիայի պարը Սուրինդերի և Ռաջի հետ[9]։
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Filmfare Awards
- Producers Guild Film Awards
- IIFA Awards
- Stardust Awards
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/2008/12/13/movies/13jodi.html?ref=arts
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt1182937/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://stopklatka.pl/film/do-zakochania-jeden-krok
- ↑ http://www.kinokalender.com/film6910_rab-ne-bana-di-jodi.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.bbfc.co.uk/releases/rab-ne-bana-di-jodi-video
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 http://www.imdb.com/title/tt1182937/fullcredits
- ↑ «SRK set to recreate DDLJ magic with 'Rab Ne Bana Di Jodi'» (անգլերեն). The Economic Times. 2008 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Rab Ne Bana Di Jodi promo rocks» (անգլերեն). Oneindia.in. 2008 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Rab Ne Bana Di Jodi Poster» (անգլերեն). Indicine. 2008 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт фильма (անգլ.)
|